Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Որ բուսական թեյերն են ավելի օգտակար. 1in.am

Որ բուսական թեյերն են ավելի օգտակար. 1in.am

Ճիշտ սննդակարգի և ժողովրդական բժշկության մասնագետները խորհուրդ են տալիս սև կամ կանաչ թեյին ավելացնել տարբեր դեղաբույսեր և պտուղներ. ինչը կպարգևի առողջություն, լավ իմունիտետ, գեղեցկություն և ուժ:

Ամենահամեղ բուսական թեյերի բաղադրատոմսերը ներկայացնում է healthyliving.com.ua-ն:

1.  Մասուրի թեյ


Մասուրի թեյի շնորհիվ դուք կազատվեք այտուցներից և ավելորդ քաշից, քանի որ այն ունի միզամուղ հատկություն: Թեյով բաժակի մեջ ավելացրեք մանրացված մասուր, ծածկեք, թողեք 15 րոպե և խմեք գոլ վիճակում: Այն կարելի է խմել օրական 3 անգամից ոչ ավելի, միաժամանակ, օրվա ընթացքում հարկավոր է խմել շատ ջուր:

2.  Լորենու թեյ


Լորենու թեյը բարերար ազդեցություն ունի իմունային և նյարդային համակարգի համար, հանգստացնում է և պաշտպանում վիրուսներից: Պատրաստեք կանաչ թեյ և ավելացրեք լորենու մի քանի ծաղիկ, թողեք 10-15 րոպե: Խմեք ամեն օր առավոտյան և երեկոյան՝ հատկապես երբ հոգեպես կամ ֆիզիկապես լավ չեք զգում:

3.  Դարչինով թեյ


Սա գերազարց միջոց է նիհարելու, դառնալու առողջ և եռանդուն: Դարչինն ունի ախորժակը նվազեցնելու հատկություն և հիանալի հակասեպտիկ է: Այն օգնում է մրսածությունից բուժվելու և իմունիտետը բարձրացնելու համար: Պատրաստեք կանաչ թեյ և ավելացրեք դարչինի փոշի, իսկ 5 րոպե անց խմեք:

4.  Թեյ կոճապղպեղով


Այն օգնում է անոթները մաքրել ավելորդ խոլեսթերինից, նիհարել, դառնալ ուժեղ և դիմացկուն: Կոճապղպեղը բարերար ազդեցություն ունի մարսողական համակարգի համար, արագացնում է նյութափոխանակությունը և նպաստում նիհարելուն: Թեյի մեջ կարելի է ավելացնել աղացած կամ մաքրված կոճապղպեղի մի քանի օղակ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.teaizmailovo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ